Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանում է․ կալանավորվածը ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնական աշխատակից չէ
Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանություն է տարածել Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման վերաբերյալ։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ կալանավորված Մեթին Թոփուզը ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի պաշտոնական աշխատակիցը չէ։
Մյուֆթուօղլուն նշել է, որ Թոփուզը գրանցված չէ հյուպատոսարանի անձնակազմի պաշտոնական ցանկում և չունի դիվանագիտական կամ հյուպատոսական անձեռնմխելիություն։
Նախօրեին լրտեսության մեջ կասկածանքով բերման ենթարկված Մեթին Թոփուզը նախ հարցաքննվել, ապա կալանավորվել էր։ Նա մեղադրվում է գյուլենական գործիչների հետ կապի մեջ։
Թոփուզին մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը խորը մտահոգություն է հայտնել Թոփուզի ձերբակալության առիթով՝ նշելով, որ վերջինիս վերաբերյալ ներկայացված լրտեսության մեղադրանքը լիովին անհիմն է և անհնար:

Աղբյուրը` Ermenihaber.am