Լրահոս

27.12.2010 17:24


Լարիսա Ալավերդյան. «Երկիր ունեմ, աշխարհը չունի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է ողջ ազգին.

-Երկիր ունեմ, աշխարհը չունի։ Ես դրանով միշտ սկսում եմ տարին և դրանով ավարտում՝ բոլորովին չնույնացնելով իշխանությունը և պետությունը, չնույնացնելով իմ հայրենիքը գործող համակարգի հետ։

Նա նաև հավելել է, թե հմոզված է, որ երկիրն իր զարգացման ներուժը չի կորցրել, որովհետև «գնում են լավերը, մնում՝ լավագույնները»։

-Իսկ քաղաքական առումով տարին, անշուշտ, տխուր էր, որովհետև միայն եթե վերցնենք այն, որ ամփոփումը գնում էր այս կամ այն անձանց տեղափոխումներով կամ ուղղակի պաշտոնանկ անելով, հասկանալի է, որ անգամ բարձրագույն իշխանությունը, որը պատասխանատվություն է կրում բոլո՛ր թերությունների համար, ինքն էլ է գտնում, որ այն չէ, ու դրա համար փորձում է ինչ-որ կոսմետիկական գործողություններով կա՛մ ցույց տալ, թե փոխում է, կա՛մ հուսանք, որ իրապես կփոխի,-ասել է պատգամավորը՝ ավելացնելով նաև, որ սոսկ իշխանափոխությունը ոչինչ չի տալու, պետք է համակարգային փոփոխություն կատարվի։

Այս խորագրի վերջին նյութերը