Աշխարհ

06.10.2017 15:01


Yahoo-ն հաստատել է 2013 թվականի հաքերային հարձակման վնասները (տեսանյութ)

Yahoo-ն հաստատել է 2013 թվականի հաքերային հարձակման վնասները (տեսանյութ)

Yahoo ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ 2013 թվականին տեղի ունեցած հաքերային հարձակման արդյունքում հաքերներին հաջողվել է ձեռք բերել Yahoo ընկերության շուրջ 3 մլրդ օգտատերերի անձնական տվյալներն ու էլեկտրոնային նամակները:

Սա ամենախոշոր կիբեր հարձակումն է համարվում համացանցի պամության մեջ: Yahoo ընկերության բաժնետոմսերի գների աննախադեպ անկումը դրդել էր Yahoo-ին վաճառել իր ակտիվները Verizon Communications-ին:

Ըստ Yahoo- ընկերության՝ ուրախալի լուրն այս պահին այն է, որ հաքերներին չի հաջողվել ձեռք բերել օգտատերերի ֆինանսական տվյալներն ու գաղտնաբառերը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը