Աշխարհ

05.10.2017 20:50


Մոսկվայի կենտրոնում հայ գործարար է սպանվել

Մոսկվայի կենտրոնում հայ գործարար է սպանվել

Մոսկվայի կենտրոնում մի քանի անգամ կրակել են 46-ամյա հայ գործարար, Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա-մշակութային ՀԿ նախագահ, «ԱՍՊ Տրանսստրոյ» ընկերության համասեփականատեր Արսեն Փափազյանի վրա։

Նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է՝ կրծքավանդակի և թոքի հրազենային վնասվածքից։

Ռուսական մամուլում որպես կատարվածի հիմնական վարկած դիտարկվում է պատվերով սպանությունը։

«Զվեզդա»-ն նշում է, որ Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ասֆալտապատման աշխատանքներով, ակտիվ մասնակցություն ուներ հայկական սփյուռքի կյանքին, գումարներ էր նվիրաբերում բարեգործական նպատակներով։

Նրան էին պատկանում նաև VIP դասի «Ժոզեֆինա» համալիրն ու «Նոյյան տապան», «Գարուն» սրճարանները։ Նա ղեկավարում էր նաև Քիգբոքսինգի տեղական ֆեդերացիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը