Շենգավիթ համայնքի որոշ շենքեր մի քանի օր է՝ ջուր չունեն
«7օր»-ի խմբագրություն է զանգահարել Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 59-60 շենքերի բնակիչներից մեկը, ով բողոքել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ջուր չունեն։ «7օր»-ը «Երևան Ջուր» ընկերությունից հետաքրքվել է, թե ո՞րն է խնդիրը։ Ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը պատասխանել է, որ մի քանի օր առաջ Շենգավիթում խոշոր վթար էր տեղի ունեցել, ինչը վերացվել է։ Սակայն որոշ շենքերի, հատկապես բակային պոմպեր ունեցողների դեպքում, որպես այդ վթարի հետևանք, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Մ. Սարգսյանի խոսքերով՝ իրենք տեղյակ են խնդիրն, և ներկա պահին այն լուծման փուլում է։

7or.am