Լրահոս

28.01.2010 14:33


Քաղաքագետ. «Թուրքիայի ղեկավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանում սահմանադրական կարգի գոյությունը»

Քաղաքագետ. «Թուրքիայի ղեկավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանում սահմանադրական կարգի գոյությունը»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանը՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե տարբեր փաստարկներ են առաջ քաշվում, բայց մի փաստարկ ուշադրության առանցքից դուրս է մնացել.

-Հայաստանի պաշտոնատար դեմքերից որևէ մեկը Թուրքիայի ղեկավարության ուշադրությունը չհրավիրեց այն փաստի վրա, որ ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, որ ՍԴ-ի որոշումը վերջնական է, որ ՍԴ-ի վճիռը ենթական չէ որևէ փոփոխության։

Մինչդեռ, ըստ Հ. Հովհաննիսյանի,  Թուրքիայի առաջին դեմքերի պահանջները, թե պետք է չեղյալ համարվի ՍԴ որոշումը, ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանում սահմանադրական կարգի գոյությունը.

-Դրանով իսկ լուրջ մարտահրավեր է նետում Հայաստանի ղեկավարությանը, կասկածի տակ է դնում, որ մեզանում գոյություն ունի անկախ դատական իշխանություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը