Աշխարհ

05.10.2017 17:40


Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել

Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հասան Ռուհանիի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ նախագահները որոշում են կայացրել երկկողմանի առևտուրn իրականացնել է 2 երկրների ազգային տարադրամներով:

Նշվում է, որ թուրք-իրանյան սահմանի վրա գտնվող որոշ մաքսակետեր աշխատելու են սրանից հետո 24 ժամ՝ հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը:

Հանդիպումից հետո Ռուհանին լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները քաղաքական, մշակութային և տնտեսական հարթություններում ամեն օր ավելի են զարգանում: Այսօր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունվեցին»:

Ռուհանին տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ներդրումային գործընթացներն ավելի կհեշտացվեն: Մասնավորապես, իրանական կողմը թուրք ներդրողների համար կհեշտացնի Իրանում ներդրումներ անելուն առնչվող մի շարք հարցեր և խնդիրներ:

Իրանի նախագահի խոսքերով՝ Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել: Իրանը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել առևտրատնտեսական ծավալները հասցնել տարկան 30 մլրդ դոլարի:

Հանդիպման ժամանակ երկու նախագահները նաև անդրադարձել են իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Կողմերը, շեշտելով Իրաքի տարածքային ամբողջականության կարևորության մասին, դեմ են արտահայտվել հանրաքվեին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը