Աշխարհ

05.10.2017 13:20


Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման է ենթարկվել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թոփուզը սերտ կապեր է ունեցել գյուլենական գործիչների հետ:

Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում է կայացվել:

Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը