9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ
2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամսիներին կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ:
Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:
Ըստ թերթի՝ պատմական հայկական եկեղեցիով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունն իրանցիներն են:
Հիշեցնենք, որ Աղթամար կղզում է գտնվում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագավորի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին: Այն հայտնի է իր որմնանկարներով և զարդաքանդակներով:
Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել:

Աղբյուրը` Ermenihaber.am