Աշխարհ

05.10.2017 17:05


Թուրքիայի և Իրանի միջև 4 ոլորտում համագործակցության պայմանագրեր են կնքվել

Թուրքիայի և Իրանի միջև 4 ոլորտում համագործակցության պայմանագրեր են կնքվել

Պաշտոնական այցով Իրան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանական կողմի հետ 4 պայմանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yeni Şafak» թերթի պաշտոնական կայքը։

Հանդիսավոր արարողությամբ Թուրքիայի առևտրային և մաքսային հարցերի նախարարության և Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի առևտրային և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենքչին և Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիյան։

Միաժամանակ համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայայի և Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիոլլահ Սեյֆի միջև։ Համաձայնագիր է կնքվել նաև Թուրքիայի պետական «ТРТ» հեռուստաընկերության և Իրանի պետական «IRIB» լրատվական ընկերության միջև։ Այն ստորագրել են «ТРТ»-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը և «IRIB»-ի նախագահ Ալի Ասկերին։

Երկու երկրների միջև չորրորդ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի վարչապետական արխիվների գլխավոր վարչության և Իրանի ազգային գրադարանական արխիվների միջև։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը