Լրահոս

05.10.2017 17:22


Մեղադրանքը՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը և մարդուն առևանգելը

Մեղադրանքը՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը և մարդուն առևանգելը

Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15.05-ին, ինքնակամ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ներկայացել 1994 թ. ծնված Հրանտ Հ.-ն, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 131 հոդվածի 1-ին մասի (Մարդուն առևանգելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը