Լրահոս

05.10.2017 11:10


Նկարներում երևացող մեքենայի համարանիշը 2013թ․ հանձնվել է և տեղադրվել է այլ համարանիշ․ ՀՀ ոստիկանություն

Նկարներում երևացող մեքենայի համարանիշը 2013թ․ հանձնվել է և տեղադրվել է այլ համարանիշ․ ՀՀ ոստիկանություն

Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:

Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը