Լրահոս

27.12.2010 16:59


ԱԺ պատգամավոր. «Առանց հայ գյուղի՝ Երևանը բովանդակություն չի ունենա»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն այսօր խոսելով 2010թ. ձեռքբերումների և ձախողումների մասին՝ նշել է, թե այսօր արտագաղթը իրոք մեծ թափ է ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակով, որն առավել ակնհայտ է մարզերում և հեռավոր գյուղերում։

-Կուզեի, որ մեր իշխանությունները եկող տարի շատ ավելի մեծ ուշադրության արժանացնեն մարզերը, գյուղերը, որովհետև առանց հայ գյուղի՝ չի կարող Երևան քաղաքը բովանդակություն ունենալ. կարող է ձև ունենալ քաղաքը, բայց բովանդակություն չի ունենա։

Այս խորագրի վերջին նյութերը