Աշխարհ

05.10.2017 16:26


Չավուշօղլու. Ռաքքայի գործողությունն ավարտվում է, տեսնենք ԱՄՆ-ն կհավաքի՞ Սիրիայի քրդերին տված զենքը

Չավուշօղլու. Ռաքքայի գործողությունն ավարտվում է, տեսնենք ԱՄՆ-ն կհավաքի՞ Սիրիայի քրդերին տված զենքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին քննադատել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) ԱՄՆ զենքի մատակարարումները: Չավուշօղլուն բարձրացրել է, Ռաքքայի ազատագրումից հետո քրդերի զենքերը հետ հավաքելու հարցը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այս մասին հոտկտեմբերի 4-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ԱՄն կատարած վերջին այցի ընթացքում ինքը զգուշացրել է «հակաամերիկյան տրամադրությունների մասին».

«Դրա համար երկու պատճառ կա՝ YPG-ն և «Գյուլենական կառույցը»: «Դրանք էլ պետք է հաղթահարենք»՝ ասում ենք: Այժմ Ռաքքայի գործողությունը վերջանում է: Կտեսնենք այդ սերիական համարներով վերցրած զենքերը հետ կհավաքե՞ն: Ավելի վաղ մեր հարգարժան նախագահը Թրամփին շատ պարզ ձևով մեր վերջին հանդիպման ընթացքում բացատրել էր, որ ավելի վաղ դա չեն արել Իրաքում»,-Նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայի քրդերի սպառազինումը «վտանգավոր է նաև այդ երկրի տարածքային ամբողջականության համար»: Իրաքի խնդիրն էլ բարձրացվել է այն պատճառով, որ ներկայում Իրաքյան Քրդստանի զինուժը՝ Փեշմերգեն, նույնպես հիմնականում ԱՄՆ տրամադրած զենքով է զինված:

Այստեղ պետք է նշել, որ մինչև Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը Թուրքիան ևս համագործակցում էր Փեշմերգեի հետ:

Ինչ վերաբերում է սիրիային, ապա Թուրքիան մշտապես դեմ է արտահայտվել քրդական կառույցի զինմանը՝ վերջինիս դիտարկելով որպես սպառնալիք և PKK-ի «սիրիական թև»: Օրերս Միացյալ Նահանգներին նմանատիպ, նույնիսկ ավելի կոշտ ուղերձ, հղել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը: Թուրք նախարարն ակնարկել էր քրդերի դեմ հնարավոր գործողություն սկսելու մասին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը