Թուրքիայի ՊՆ-ն և «Ասելսան» ընկերությունը պայմանագիր են կնքել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը 51 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:
Հաղորդագրությունում չի նշվում, թե խոսքը կոնկրետ ինչ համակարգերի կամ տեխնիկայի մասին է: Սակայն ըստ հաղորդագրության՝ պայմանագիրը կնքվել է «ցանցային աջակցության հնարավորություն» (Ağ Destekli Yetenek-ADY) նախագծի շրջանակներում:
Այդ նախագծով՝ Թուրքիայի զինված ուժերի ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի և այլ զինտեխնիկայի համար վարժասարքեր են արտադրվում՝ թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ներգրավվամբ:
Նշենք, որ «Ասելսան» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի շուրջ 50 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Աղբյուրը՝ razm.info