Իլհամ Ալիևն ընդունել է ռազմական ոլորտում կենտրոնացած Leonardo ընկերության տնօրենին
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահը ընդունել է իտալական Leonardo ընկերության գործադիր տնoրենին: Այս տարվա մայիսին Ադրբեջանում ներկայացվել էր ընկերության ինքնաթիռը, սակայն ձեռքբերման մասին հայտարարություն չէր արվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Leonardo ընկերության ղեկավար Ալեսսանդրո Պրոֆումոն այցի ընթացքում հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարության, պետական սահմանապահ ծառայության, ԱԻՆ, Silkway և SOCAR ընկերությունների ներկաչացուցիչների հետ և քննարկումներ ունեցել կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նշվում է նաև, որ մայիսին ընկերության ղեկավարի պաշտոնին նշանակվելուց հետո սա Ալեսսանդոր Պրոֆումոյի առաջին օտարերկրյա այցն է: Մինչ այդ՝ տարվա սկզբին, Ադրբեջան էր այցելել այն ժամանակ Leonardo ընկերության ղեկավար Մաուրո Մորետտին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին, Ադրբեջանում կայացել էր իտալական Leonardo Aircraft ընկերության ուսումնամարտական M-346 ինքնաթիռի շնորհանդեսը, որին մասնակցել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ինքնաթիռի ձեռքբերման մասին որևէ խոսք չէր եղել:

Աղբյուրը՝ razm.info