Աշխարհ

05.10.2017 08:22


Վրաստանում առաջին միասեռական թեկնածուն գնում է ընտրությունների

Վրաստանում առաջին միասեռական թեկնածուն գնում է ընտրությունների

Վրաստանի Հանրապետական կուսակցությունն աննախադեպ քայլի է դիմել՝ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհուրդ առաջադրելով 40-ամյա իրավաբան եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, միասեռական Նինո Բոլքվաձեին:

Բոլքվաձեի հետ սեփական ընտանիքը խզել էր կապերն այն բանից հետո, երբ երկու տարի առաջ հեռուստաշոուի ուղիղ եթերում կինը հայտարարեց, որ միասեռական է:

«Ես ցանկանում եմ, որ Վրաստանն ավելի լավ տեղ լինի երեխաներիս համար»,-հայտարարել է Նինո Բոլքվաձեն, ով միայնակ մայր է եւ երկու դեռահաս աղջիկ է մեծացնում:

Շատերի խոսքով, մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի համար այս քայլը լուրջ նվաճում է՝ հաշվի առնելով հոմոֆոբիայի արտահայտումներն ու հաճախ բացասական վերաբերմունքը երկրի ավանդապաշտների կողմից միասեռականների նկատմամբ:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը