Աշխարհ

04.10.2017 20:26


Թուրքիայում կալանավորված լրագրողներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհում

Թուրքիայում կալանավորված լրագրողներն ավելի շատ են, քան ամբողջ աշխարհում

Թուրքիայում «Ազատ լրագրողների նախաձեռնությունը» Դիարբեքիրում մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով սեպտեմբերի ընթացքում մամուլի դեմ կատարված իրավախախտումների մասին զեկույցը:

Թուրքական «Gercekgundem» լրատվական կայքը, մեջբերելով զեկույցում հրապարակված տվյալները՝ նշում է, որ սեպտեմբերին ձերբակալվել է 2 լրագրող, ազատ է արձակվել 4-ը, դատարանի առջև է կանգնել 53-ը, 4-ը դատապարվել է 7 տարի 8 ամսվա ազատազրկման, 3 լրատվամիջոցի գույքը հանվել է վաճառքի, 1 հեռուստաալիքի մերժել են գործունեության թույլտվության տալ:

Հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնության խոսնակ Հաքքը Բոլթանը նշել է, որ Թուրքիայում ավելի շատ կալանավորված լրագրող կա, քան ամբողջ աշխարհում: Ըստ նրա տվյալների՝ սեպտեմբերի դրությամբ կալանավայրերում կոպտորեն խախտվել են 176 լրագրողների իրավունքները:

Բոլթանը այս համատեքստում քննադատել է երկրի իշխանություններին, որը ըստ նրա, Թուրքիայի ներսում օրեցօր պատերազմ է հրահրում և քամուն տալիս խաղաղությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը