Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև հեղաշրջման փորձի ժամանակահատվածում Էրդողանի օգնականի պաշտոնը զբաղեցրած Ալի Յազըջըն:
Մեղադրյալներից մեկն արդարացվել է, իսկ 3-ի, այդ թվում՝ թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի վերաբերյալ գործերը առանձնացվել են մայր գործից:
Նշենք, որ Էրդողանի դեմ մահափորձը, ըստ պաշտոնական հաղորդման, տեղի էր ունեցել Մարմարիսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակման միջոցով, որտեղ հեղաշրջման փորձի գիշերը հանգստանում էր Թուրքիայի նախագահը: 37 հոգուց բաղկացած խումբը, սակայն, հանդիպելով կազմակրպված դիմադրության, փախել էր: Տեղի ունեցած կարճատև բախման ժամանակ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանականներից 2-ը զոհվել էին:

Աղբյուրը` Ermenihaber.am