Լրահոս

04.10.2017 17:57


«Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել (տեսանյութ)

«Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը