ԱԱ-2018-ի Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ մամուլի ասուլիսին ներկայացել է մեր ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարն ասել է.
«Կփորձենք նախորդ խաղի սխալները չկրկնել և այս անգամ ավելի լավ խաղալ: Նախորդ հանդիպմանը չեմ մասնակցել, բայց տղաները մեծ ջանք են գործադրել, որպեսզի 1:1 հաշվով ավարտեն խաղը, բայց չի ստացվել: Լևանդովսկին, Պիշչեկը, Բլաշիկովսկին շատ մեծ ուժ են լեհերի համար. նրանք մարդկային առումով էլ լավ տղաներ են: Վաղը՝ խաղից հետո, եթե հնարավորություն լինի, կհանդիպեմ, կզրուցեմ նրանց հետ»:
Խոսելով ընտրական փուլի մասին՝ Հենրիխը նշել է, որ այն դեռ չի ավարտվել և չի կարող հիմա ամփոփել. «Պետք է բարձր մակարդակով խաղանք: Ճիշտ է՝ չենք կարող դուրս գալ խմբից, բայց խաղալու ենք մեր ազգի համար: Ապացուելու ենք, որ որոշ մարդիկ սխալ են: Ես տարբերություն չեմ դնում՝ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդի», թե հավաքականի կազմում: Ես գիտեմ, թե որքան եմ տրվում խաղին: Գուցե «Մանչեսթեր Յունայթեդում» փորձում եմ ավելի շատ խաղն ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում թիմային եմ գործում»:
Դանիայի հավաքականի հետ խաղից հետո Մխիթարյանը չի խոսել լրագրողների հետ. այդ առիթով նա ասաց. «Խաղից հետո նյարդայնացած էի պարտության պատճառով և չշփվեցի լրագրողների հետ: Այդ խաղն արդեն անցյալում է, պետք է տրամադրվենք 100 %-ով ու կենտրոնանանք մեր խաղի վրա, ոչ թե լեհերի»:
Մխիթարյան. Խաղալու ենք մեր ազգի համար

Աղբյուրը՝ armsport.am