Նախկին քաղաքապետ. «Սերժ Սարգսյանն արատավոր, հանցագործ համակարգի պրոդուկտ է»
Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է.
-Սերժ Սարգսյանը արատավոր, հանցագործ համակարգի պրոդուկտ է։ Մինչև արմատական իշխանափոխություն չլինի, մինչև ժողովուրդի սեփական վստահության քվե վաստակած իշխանություն չլինի, ոչ մի բան նորմալ չի լինելու այս երկրում։
Ապա հավելել է, թե որքան էլ Ս. Սարգսյանը փորձի, միևնույն է, իր այս վերջին շրջանի փոփոխություններով չի կարողանա ազատվել այդ արատավոր երևույթներից։
Նա նաև հավելել է, որ զարմացած է ՀՀ մշակույթի նախարարի հաշվետվությունից, որը պարծենում է «Բոնի Էմ»-ին և Պլաչիդո Դոմինգոյին Հայաստան բերելու բացառիկ հաջողությամբ, մինչդեռ երկրի ամբողջ մշակութային քաղաքականությունն «Ախուրյանի շրջանի «КВН»-ի մակարդակի են իջեցրել», որովհետև հիմնականում այդ ոլորտի մարդիկ են այսօր ներկայացնում հայ մշակույթը ։
Իսկ անդրադառնալով արդեն նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի հաշվետվությանը՝ Ս. Աբրահամյանն ասել է, թե նա տարին ընդամենը մեկ անգամ է գնում շուկա, այն էլ՝ գյուղացիներին և վերավաճառողներին ավելի ցածր գնով մթերքը վաճառել համոզելու համար։