Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորը զրկվել է մանդատից
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Սիիրթ նահանգի կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։
Որպես դրա պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում աջակցում է ահաբեկչությանը:Աղբյուրը հիշեցնում է, որ Քոնջան ավելի վաղ Թուրքիայի Գազիանթեփի դատարանի կողմից մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին» քարոզչություն անելու մեջ և դատապարտվել 2,5 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:
Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորը զրկվել է մանդատից
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Սիիրթ նահանգի կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։
Որպես դրա պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում աջակցում է ահաբեկչությանը: Աղբյուրը հիշեցնում է, որ Քոնջան ավելի վաղ Թուրքիայի Գազիանթեփի դատարանի կողմից մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին» քարոզչություն անելու մեջ և դատապարտվել 2,5 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:
Աղբյուրը` Ermenihaber.am