Աշխարհ

04.10.2017 13:12


Մադուրո․ «Թրամփը կարծում է, թե Բոլիվարը ռոք երգիչ է»

Մադուրո․ «Թրամփը կարծում է, թե Բոլիվարը ռոք երգիչ է»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է անկիրթ լինելու մեջ։

«Թրամփը թղթով է կարդում։ Նա նույնիսկ չգիտի՝ որտեղ է գտնվում Վենեսուելան։ Նրան ասում ես՝ «Սիմոն Բոլիվար», իսկ նա կարծում է՝ դա ռոք երգիչ է»,-Մոսկվայում ընթացող «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումում հայտարարել է Մադուրոն։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Նա հավելել է, որ ԱՄՆ առաջնորդը պարզապես կրկնում է այն, ինչ նրա համար գրում են Պենտագոնում։ Նաև ընդգծել է, որ իր ձայնը բարձր է հնչում և՛ Թրամփի օրոք, և՛ ոչ Թրամփի օրոք։

Վերջում Մադուրոն շնորհակալություն է հայտնել կյանքին, որ գոյություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն կյանքին, որ աշխարհի երեսին գոյություն ունի նման առաջնորդ, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների առաջնորդ` Վլադիմիր Պուտինը»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը