Աշխարհ

04.10.2017 12:37


ՌԴ ՊՆ-ն հերքել է ԻՊ ձեռքում գերիներ ունենալու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքել է ԻՊ ձեռքում գերիներ ունենալու մասին լուրերը

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում գերի մնացած զինծառայողների մասին լուրերը: Կա հավանականություն, որ ԻՊ մոտ գերի մնացածները ոչ թե ՌԴ ԶՈւ-ից են, այլ մասնավոր ռազմական կազմակերպությունից:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԻՊ-ն իր «Ամաք» լրատուի միջոցով հայտնել էր Դեր Զորի արևմտյան շրջաններից մեկուm ՌԴ ԶՈւ 2 զինծառայողի գերի վերցնելու մասին: Հոկտեմբերի 3-ին արդեն ԻՊ-ն նույն աղբյուրով տեսանյութ է տարածում, որտեղ ցուցադրում է 2 գերեվարվածի, որոնք ներկայանում են և նշում իրենց բնակության վայրը:

Այս տվյալների հիման վրա Ուկրաինայում և Սիրիայում ՌԴ ԶՈւ ներգրավվածությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը կատարում է ուսումնասիրություն և սոցիալական ցանցերում պարզում նշված մարդկանց էջերը:

Այսպիսով տեսանյութում հնչած տեղեկությունը անձանց տվյալների մասին հաստատվում են նաև սոցցանցերի միջոցով: Դատելով տվյալների համադրությունից՝ հավանականությունը մեծ է, սակայն, որ նշված անձինք գերի ընկնելու պահին իրոք չեն եղել ՌԴ ԶՈւ-ից, այլ մարտական գործողություններում մասնակցել են մասնավոր ռազմական կազմակերպության կազմում:

Հիշեցնենք, որ հենց Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին Սիրիայի կառավարական ուժերի կողմից կռվում են նաև «Վագների խումբ» կոչվող մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը