Լրահոս

27.12.2010 16:41


Վարդան Այվազյան. «Ամբողջ տարվա ընթացքում հարկային բեռի առումով որևէ մեկ ավելացում չկա»

Վարդան Այվազյան. «Ամբողջ տարվա ընթացքում հարկային բեռի առումով որևէ մեկ ավելացում չկա»

-Ամբողջ տարվա ընթացքում հարկային բեռի առումով որևէ մեկ ավելացում չկա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Նա նշել է, որ ԱԺ-ն բիզնես-միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու բազմաթիվ օրինագծեր է ընդունել, որոնց ազդեցությունը զգալի կլինի 2011-2012թթ.։  Բացի դրանից, ՀՀ-ն դրամական լուրջ ռեսուրսներ է ձեռք բերել 2009թ., և իրական սեկտոր դրանց մտնելու համար պետք է համապատասխան բարենպաստ պայմաններ ստեղծվեն։

Նա նշել է, որ չնայած 132 հազ. ձեռնարկություն է գրանցված, պետական բյուջեի մոտ 80-85%-ի վճարումներն իրականացնում են շուրջ 1000 ձեռնարկատերեր.

-Բնականաբար, մեր բարեփոխումների գործընթացն ավելի շատ պետք է գնա այդ 1000-ի վրա,-ընդգծել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը