Եթե ԱՄՆ-ն շարունակի զինել Սիրիայի քրդերին՝ Թուրքիան միայն զգուշացումներով չի սահմանափակվի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը զենքի մատակարարումների շարունակվելու դեպքում, Թուրքիան չի սահմանափակվի միայն զգուշացումներով:Փոխանցում է թուրքական T24 հեռուտաալիքի կայքը:
«Մշտապես հայտարարվել է, որ ԱՄՆ-ն PYD-ին զենք է տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգտագործելու նպատակով: Ներկայում ԻՊ սպառնալիքը մեծամասամբ չեզոքացվել է: Սրանից հետո «ահաբեկչական այդ խմբավորմանը» [PYD-ին-խմբ.] զենքի տրամադրումը ոչ մի բացատրություն և ոչ մի պատճառաբանություն չունի: Ինչո՞ւ եք դեռ շարունակում զենք մատակարարել: Գիտակցում ենք, որ այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է Թուրքիայի դեմ: Զենք մատակարարող երկրներին ամեն առիթով ամենաբարձր մակարդակներով զգուշացնում ենք: Միայն զգուշացումներով չենք սահմանափակվում և չենք սահմանափակվելու»,-հայտարարել է Նուրեթթին Ջանիքլին:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ սեպտեմբերի վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին 200 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել: Դրանց թվում են եղել նաև ամերիկյան արտադրության MRAP դասի զրահամեքենաներ:
Ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում կան նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկներ, շարունակում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
Սրա զուգահեռ քրդական ուժերը ԻՊ դեմ նոր գրոհ են սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքին:
Թուրքական կողմը քրդական PYD-ին և դրա ռազմական թև YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև» և բնորոշում է որպես ահաբեկչական կառույցներ:
Քրդական ուժերին Միացյալ Նահանգների աջակցությունը խիստ բացասաբար է ընդունվում Թուրքիայի իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, ակնարկելով Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի ուղարկած զենքն ու զինամթերքը, հայտարարել է. «Մենք ամերիկացիքին գումար ենք տալիս, որ մեզ զենք վաճառեն, չեն վաճառում, բայց «ահաբեկիչներին» անվճար նվիրում են»:
Եթե ԱՄՆ-ն շարունակի զինել Սիրիայի քրդերին՝ Թուրքիան միայն զգուշացումներով չի սահմանափակվի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը զենքի մատակարարումների շարունակվելու դեպքում, Թուրքիան չի սահմանափակվի միայն զգուշացումներով: Փոխանցում է թուրքական T24 հեռուտաալիքի կայքը:
«Մշտապես հայտարարվել է, որ ԱՄՆ-ն PYD-ին զենք է տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգտագործելու նպատակով: Ներկայում ԻՊ սպառնալիքը մեծամասամբ չեզոքացվել է: Սրանից հետո «ահաբեկչական այդ խմբավորմանը» [PYD-ին-խմբ.] զենքի տրամադրումը ոչ մի բացատրություն և ոչ մի պատճառաբանություն չունի: Ինչո՞ւ եք դեռ շարունակում զենք մատակարարել: Գիտակցում ենք, որ այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է Թուրքիայի դեմ: Զենք մատակարարող երկրներին ամեն առիթով ամենաբարձր մակարդակներով զգուշացնում ենք: Միայն զգուշացումներով չենք սահմանափակվում և չենք սահմանափակվելու»,-հայտարարել է Նուրեթթին Ջանիքլին:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ սեպտեմբերի վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին 200 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել: Դրանց թվում են եղել նաև ամերիկյան արտադրության MRAP դասի զրահամեքենաներ:
Ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում կան նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկներ, շարունակում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
Սրա զուգահեռ քրդական ուժերը ԻՊ դեմ նոր գրոհ են սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքին:
Թուրքական կողմը քրդական PYD-ին և դրա ռազմական թև YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև» և բնորոշում է որպես ահաբեկչական կառույցներ:
Քրդական ուժերին Միացյալ Նահանգների աջակցությունը խիստ բացասաբար է ընդունվում Թուրքիայի իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, ակնարկելով Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի ուղարկած զենքն ու զինամթերքը, հայտարարել է. «Մենք ամերիկացիքին գումար ենք տալիս, որ մեզ զենք վաճառեն, չեն վաճառում, բայց «ահաբեկիչներին» անվճար նվիրում են»:
Աղբյուրը՝ razm.info