Աշխարհ

04.10.2017 16:39


Թուրքիայի ռազմական-ավիացիոն ոլորտի արտահանումների սեպտեմբեր ամսվա վիճակագրություն

Թուրքիայի ռազմական-ավիացիոն ոլորտի արտահանումների սեպտեմբեր ամսվա վիճակագրություն

2017-ի սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել շուրջ 493 հազար ԱՄՆ դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք՝ օգոստոս ամսվա արտահանումների համեմատ կրճատվելով մոտ 4 անգամ: Օգոստոսին Ադրբեջանին մատակարարվել էր մոտ 2 միլիոնի դոլարի արտադրանք:

Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi-İM) պաշտոնական կայքից:

Սեպտեմբերին Վրաստանին մատակարարվել է 234 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Թուրքիայից Վրաստան արտահանումները կազմել են մոտ 907 հազար դոլար, այսինքն սեպտեմբերին արտահանումը նվազել է մոտ 3,8 անգամ:

Նույն ժամանակաշրջանում Թուրքիան Իրան է արտահանել մոտ 304 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Օգոստոսին Իրանին մատակարարվել է 93 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Սեպտեմբերին Իրան արտահանումը աճել է մոտ 3,3 անգամ:

2017-ին սեպտեմբերի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 60,2 մլն դոլար
  • Գերմանիան — 12,8 մլն դոլար
  • Հնդկաստան — 12,7 մլն դոլար

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա սեպտեմբերին այլ երկրներ է արտահանել շուրջ 151 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը