Լրահոս

04.10.2017 17:48


Ավտոմեքենաներ են արգելափակվել ջրի և ցեխակույտի մեջ

Ավտոմեքենաներ են արգելափակվել ջրի և ցեխակույտի մեջ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Montero» մակնիշի 18 LS 116 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 3-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքուինիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում մեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը