Լրահոս

04.10.2017 11:02


Վայոց ձորում «Toyota Nadia»-ն մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին

Վայոց ձորում «Toyota Nadia»-ն մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերվել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևոր տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:

Այս խորագրի վերջին նյութերը