Լրահոս

04.10.2017 09:35


Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են նախկինում մի քանի անգամ դատված «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդու կյանքի համար

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են նախկինում մի քանի անգամ դատված «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդու կյանքի համար

Կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ում կյանքի համար բժիշկները պայքարում են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, ում ավելի շատ ճանաչում են «Ջոն» մականվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը