Աշխարհ

04.10.2017 09:11


Թուրքիայի նախարարությունների 142 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացվել

Թուրքիայի նախարարությունների 142 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացվել

Թուրքիայում ահաբեկչական հանդիսացող գյուլենական համայնքի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում երկրի Կրթության, Սպորտի և երիտասարդության նախարարությունների նախկին և ներկա 142 աշխատակցի նկատմամբբերման ենթարկելու որոշում է կայացվել :

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի՝ Կրթության նախարարությունից բերման են ենթարկվելու 121 հոգի, որոնցից 5-ը այժմ աշխատում են նախարարությունում:

Իսկ սպորտի և երիտասարդության նախարարությունից բերման են ենթարկվելու նախկին 21 աշխատակիցներ, որոնք ավելի վաղ հեռացվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից:

Նրանք մեղադրվում են Թուրքիայում արգելված «Bylock» բջջային հավելվածից օգտվելու մեջ:

Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը