Աշխարհ

04.10.2017 09:03


Պորտուգալիայում Մոուրինյուի անվամբ փողոց է անվանակոչվել

Պորտուգալիայում Մոուրինյուի անվամբ փողոց է անվանակոչվել

Պորտուգալիայում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին առանձնակի են սիրում:

Հայրենիքի Սետուբալ քաղաքի փողոցներից մեկն անվանվել է Մոուրինյուի պատվին, տեղեկացնում է «Mirror»-ը:

«Ես վերադարձել եմ Սետուբալ, քանի որ սիրում եմ այս քաղաքը: Այստեղ իմ ընկերներն են, ովքեր ինձ «Զե» են անվանում: Կարող եմ մոռանալ «Յուրահատուկ» մականունը»,- ասել է Մոուրինյուն պաշտոնական արարողության ժամանակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը