Աշխարհ

03.10.2017 18:22


Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Ռուսաստանի դաշնությունը (ՌԴ) հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր ստանալ S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը` հղում անելով ռուսական «Gazeta» լրատվակայքին:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը արդեն ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:

«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը:

Թեմայի շուրջ խոսել է նաև Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերով զբաղվող ակադեմիայի նախագահ Վիկտոր Յեսինը: Վերջինս նշել է, որ, երբ երկրների միջև ստորագրվում են նման տեսակի զենքերի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր, ապա գնորդը իրավունք չունի տեղեկություն ստանալ համակարգերի ներքին մեխանիզմների մասին: Բացի այդ ըստ նրա՝ գնող կողմը պարտավորություն է ստանձնում, որ այդ համակարգերը չի փոխանցի երրորդ կողմին:

Ռուս պաշտոնյան հավելել է, որ գնորդին չի տրամադրվի նաև որևէ տեղեկություն, թե ինչպես է S-400-ը արտադրվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը