Վարդան Այվազյան. «Եթե չեն վաճառում, որ գինը բարձրանա, դա հանցավոր համաձայնություն է»
Ամանորյա այս օրերին, երբ ամենապահանջված ապրանքներից մեկն էլ ձուն է, շուկայում այն գրեթե չկա։ Եղածն էլ աննախադեպ չափով թանկացել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Մեկնաբանելով այս հանգամանքը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «7օր»-ին ասել է, որ չի կարծում, թե շուկայում ձու չլինելը խարդախությունների խնդիր չէ, քանի որ ձուն արտադրվում է վաճառելու համար։
-Չեմ կարող պատճառն ասել։ Մարդը եթե ձուն արտադրում է, արտադրում է վաճառելու համար։ Եթե այս երկու օրն էլ չվաճառեց, նա հունվարին ձու վաճառող չէ։ Եթե չեն վաճառում, որ գինը բարձրանա, դա կոչվում է հանցավոր համաձայնություն,-ասել է Վարդան Այվազյանը։

7or.am