Լրահոս

03.10.2017 22:21


Վրաերթի են ենթարկվել 55-ամյա, 69-ամյա, 11-ամյա և 12-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 55-ամյա, 69-ամյա, 11-ամյա և 12-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Սուսաննա Թ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12.30-ին, Եր. Քոչարի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Կարեն Մ.-ն վրաերթի է ենթարկել Սուսաննա Թ.-ին:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ջուլիետա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006թ. ծնված Աստղիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ին, նշված փողոցների խաչմերուկում, 11-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված Լևոն Ա.-ն:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09.30-ին, Երևանի Ազատության պողոտայի 3-րդ նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Հակոբ Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1969 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 15.30-ին ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը