Դինքի գործով կասկածյալ. «Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են»
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստը:
Ստամբուի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք: Նախօրեին տեղի ունեցած դատավարության 56-րդ նիստին տեղի է ունեցել 2007 թվականին Տրապիզոնի նահանգային ոստիկանության հետախուզական վարչության սպա Թևհիք Ջանթյուրքի պաշտպանությունը:
Ջանթյուրքն ասել է, որ Դինքի սպանության մասին իմացել է հեռուստատեսային լուրերից: Վերջինի խոսքով, նա իր 2 ծառայակիցների հետ դուրս էր եկել ընդմիջման և հենց սրճարանի հեռուստացույցով վազող տողով հեռարձակվող լուրերից էլ տեղեկացել է սպանության մասին:
«Այդ ժամանակ իմ կողքի 2 ծառայակից ընկերներս ասացին. «Գիտեինք, որ սպանելու են: Մի մարդու չկարողացան պաշտպանել»: Ես էլ զանգահարեցի Էրջան Դեմիրին և տեղեկացրեցի նրան կատարվածի մասին: Վերջինս ինձ պատասխանեց, որ իրենք գիտեին սպանության նախապատրաստության մասին ու դրա վերաբերյալ գրություն էին ուղարկել Ստամբուլ»,- պատմել է Ջանթյուրքը:
Դատական նիստի մեկնարկից առաջ Ստամբուլի արդարադատության պալատի շենքի մոտ այս անգամ ևս արդար դատավարության պահանջով հավաքվել են «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները: Ակցիային մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Սեզգին Թանրըքուլուն:
Խմբի անունից ելույթով հանդես եկած Բյուլենթ Այդընը հիշեցրել է, որ արդեն 10 տարի շարունակվող դատավարությունը չի կարողացել բացահայտել և ջրի երես հանել սպանության բոլոր կազմակերպիչներին:
«10 տարի 3 ամիս անց արդարության հասնելուց դեռ շատ հեռու ենք: 10 տարի անցավ, սակայն սպանության վրայի վարագույրը չի բացվել: Մենք շարունակելու ենք հետևել դատական գործին, մինչև այն վերջապես կբացահայտվի»,- ասել է Այդընը:
Դատավարության հաջորդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 5-ին և 6-ին:

Աղբյուրը` Ermenihaber.am