Լրահոս

27.12.2010 15:51


Արտակ Դավթյան. «Վետոն նախագահի իրավունքն է»

Արտակ Դավթյան. «Վետոն նախագահի իրավունքն է»

ԱԺ մշտական հանձնաժողովների ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահին հղած՝ հանրակրթության և լեզվի մասին ՀՀ օրենքների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նամակին, որտեղ կոչ է արվում «վետո» դնել օրենքի վրա, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրի առջև վերոնշյալ օրենքում փոփոխություններին դեմ արտահայտվող նախաձեռնող խմբի նախատեսվող բողոքի գործողությանը, ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է.

-Ես կարծում եմ, որ թե՛ «Ժառանգություն» կուսակցության, թե՛ շարժման իրավունքներն են, թե նրանք ինչ կիրականացնեն։ Ընդհանրապես, եթե հարցն անմիջապես ինձ չի վերաբերում, ապա տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ «Վետոն» նախագահի իրավունքն է, և նախագահը ինչպես կվարվի մի քանի օր հետո, ականատես կլինենք։

«Իսկ եթե հարցն անմիջապես Ձե՞զ է վերաբերում» հարցին ի պատասխան՝ նշել է.-Ես արդեն իմ պատասխանը տվել եմ՝ դրական եզրակացություն տալով և նաև կողմ քվեարկելով այդ նախագծերի օգտին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը