Աշխարհ

03.10.2017 21:01


Fich Ratıngs-ը Թուրքիայի համար բարձր տնտեսական աճ է կանխատեսել

Fich Ratıngs-ը Թուրքիայի համար բարձր տնտեսական աճ է կանխատեսել

Միջազգային «Fich Ratıngs» վարկանիշային գործակալությունը հրապարակել է իր «Համաշխարհային տնտեսական հեռանկար-2017» խորագրով զեկույցը։ Գործակալությունն այս անգամ բարձր է գնահատել Թուրքիայի զարգացման հեռանկարները։

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2017թ․ համար «Fich»-ը Թուրքիայում կանխատեսել էր 5․5 տոկոս տնտեսական աճ, իսկ տարվա երրորդ քառորդի համար այդ ցուցանիշը հասցրել է 7 տոկոսի։

2018 և 2019 թվականների վերաբերյալ գործակալությունը Թուրքիայի համար կանխատեսել է 4․1 տոկոս տնտեսական աճ։

Զեկույցում արձանագրվել է, որ տարեմուտին գրանցված թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը իր ազդեցությունն է թողել ինֆլյացիայի վրա՝ ապահովելով դրա երկնիշ մեծությունը։ «Fich»-ը 2017 թվականի համար կանխատեսել է 9․5 տոկոս, իսկ առաջիկա երկու տարվա համար՝ 8 և 7․8 տոկոս գնաճ։

Վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ թուրքական լիրան առաջիկայում ևս կշարունակի խոցելի մնալ համաշխարհային ֆինանսական վիճակի ցանկացած փոփոխության հանդեպ։ Զեկույցի համաձայն՝ տարեվերջին դոլար- լիրա հարաբերությունը հավասար կլինի 3․5-ի։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը