Աշխարհ

03.10.2017 10:54


Կիմ Չեն Ինի եղբորը սպանել են երկրի հատուկ ծառայությունները. կարծում են ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան (տեսանյութ)

Կիմ Չեն Ինի եղբորը սպանել են երկրի հատուկ ծառայությունները. կարծում են ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան (տեսանյութ)

Ինդոնեզիացի Սիթի Այիսյահը և վիետնամցի Դոան Թհի Հուանգը մեղադրվում են փետրվար ամսին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Ջոնգ Նամի սպանության մեջ` Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում նյարդերը պարալիզացնող գազի միջոցով:

Կանանց փաստաբաններն ասում են, որ մեղադրյալներին վստահեցրել են, որ նրանք մասնակցում են հեռուստատեսային ռեալիթի շոուին:

Այիսյահը և Հուանգը ևս ասել են, որ նրանք չեն գիտակցել, որ մասնակցում են կազմակերպված սպանությանը, որը, ըստ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համապատասխան մարմինների, կազմակերպել են Հյուսիսային Կորեայի գործակալները:

Կիմ Ջոնգ Նամը խնդրահարույց է եղել Հյուսիսային Կորեայի ներկա առաջնորդի համար: Նախկինում նա նաև խնդիրներ է ունեցել իր հոր՝ Կիմ Ջոնգ Իլի հետ: Օրինակ, 2001 թվականին պարզվեց, որ նա անօրինական փաստաթղթերով փորձում էր մուտք գործել Ճապոնիա՝ Տոկիոյի Դիսնեյ Լենդն այցելելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը