Լրահոս

27.12.2010 15:43


Գրողների միության քարտուղար. «Հայաստանի փոքր և միջին բիզնեսը արտագաղթում է Վրաստան»

Գրողների միության քարտուղար, գրող Հովհաննես Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե վագրի տարում վատ իրադարձություններն ու դեպքերը գերակշռել են։ Իսկ որպես լավ իրադարձություն՝ նա մատնանշել է վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկությունները՝ հավելելով.

-Սակայն ցանկալի կլիներ, եթե նախարարները հանվեին իրենց գործը վատ կատարելու համար։ Այսինքն՝ վատ աշխատելո՛ւ համար հեռացվեին աշխատանքից, ոչ թե՝ կովկասյան տղամարդուն բնորոշ ծեծուջարդի։

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ գրողը նշել է, թե Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից շատերը գաղթում են Վրաստան, որովհետև, ի տարբերություն մեզ, Մ. Սահակաշվիլիին հաջողվել է բարենպաստ մթնոլորտ ստեղծել հարկային և այլ դաշտերում, ինչի շնորհիվ այնտեղ փոքր և միջին բիզնեսը ծաղկում է ապրում։

Իր խոսքի վերջում Հ. Գրիգորյանը հավելել է.

-Ճագարի տարի է, ճագարի նման բազմանանք։ Դա միակ դրական բանն է, որ ճագարից սպասելի է։

Այս խորագրի վերջին նյութերը