Facebook-ը Կոնգրեսին կտրամադրի Ռուսաստանից պատվիրված քաղաքական գովազդների մանրամասները
Անցած ամիս Facebook ընկերությունը տեղեկացրել էր Ռուսաստանում բացված մի քանի հարյուրի հասնող կեղծ օգտահաշիվների մասին, որոնց միջոցով 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ շուրջ 100 հազար դոլարի քաղաքական գովազդ է պատվիրվել:
Facebook ընկերությունը պատրաստվում է Կոնգրեսին տրամադրել 3000-ից ավել գովազդային հայտարարությունները, որոնք գնվել և տարածվել էին սոցցանցով ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ Ռուսաստանից գործող գովազդային գործակալության պատվերով:
Սոցիալական ընկերության ներկայացուցիչները, գովազդները փոխանցելու նպատակով կհանդիպեն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների հետաքննությունների հարցերով հանձնաժողովների անդամներին, ինչպես նաև՝ Սենատի դատաիրավական հարցերով հանձնաժողովի անդամներին դռնփակ հանդիպման ընթացքում:
Սեպտեմբերի սկզբներին Facebook-ը պաշտոնապես հայտարարել էր 450 կեղծ օգտահաշհիվների հայտնաբերման մասին, որոնց միջոցով շուրջ 100 հազար դոլարի քաղաքական գովազդ է գնվել Ռուսաստանից:
Facebook ընկերության փոխանցմամբ՝ տվյալ գովազդների տարածումը, ամենայն հավանականությամբ, վերահսկվել է Ռուսաստանից՝ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընրությունների քարոզարշավի ընթացքում առկա սոցիալ-քաղաքական բաժանարարը խորացնելու և ընտրությունների արդյունքների վրա ներազդելու նպատակով:
Ավելի ուշ, Twitter ընկերությունը նույնպես հայտնել էր նշված օգտահաշիվների հետ կապ ունեցող բազմաթիվ թվիթների հայտնաբերման մասին: Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովները Facebook, Twitter, ինչպես նաև Google ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրել են Կոնգրես առաջիկա շաբաթների ընթացքում հանրային վկայություն տալու համար: Տեխնոլոգիական ընկերությունները, ինչևէ, դեռ չեն հաստատել վկայություն տալու առնչությամբ իրենց պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ ամերիկացի օրենսդիրները, շարունակում են հետաքննել ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի մանրամասներն ու Ռուսաստանի հավանական կապը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ: Նրանք վերջերս դիմել էին տեխնոլոգիական հսկա Google, Facebook և Twitter ընկերություններին համագործակցելու, մասնավորապես՝ Ռուսաստանում գրանցված ընկերությունների կողմից կեղծ լուրեր և քարոզչություն պարունակող վճարովի գովազդների տեղադրման մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
Դեռևս հայտնի չէ, արդյոք հայտնաբերբած գովազդային հայտարարությունները կհրապարակվեն, թե ոչ: Որոշ օրենսդիրներ, այդ թվում Վիրջինիա նահանգի սենատոր և Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Մարկ Վորների կարծիքով, հանրությունը պետք է ծանոթանա վերոնշյալ փաստերին:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն