Ամուսինը՝ թմրանյութերի ազդեցության տակ խեղդել է կնոջը և գնացել նոր չափաբաժնի հետևից՝ իր հետ վերցնելով մեկամյա դստերը
29-ամյա Էնդրյու Մաքքորմակը Մասսաչուսեթսից կալանավորվել է իր կնոջ՝ Վանեսսայի, սպանության մեղադրանքով: Ինչպես պնդում է մեղադրանքի կողմը, կնոջ սպանությունից հետո Էնդրյուն գնացել է թմրանյութերի հետևից՝ մեկամյա դստեր ընկերակցությամբ:
Ըստ life.ru-ի, 30-ամյա Վանեսսային մահացած են գտել, նրա մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել՝ մարդասպանը հարվածել է կնոջ գլխին ծանր առարկայով, հետո վերքեր է հասցրել ու փորձել խեղդել, ինչպես նաև դուրս է թափել ատամները: Սպանության ժամանակ Վանեսսայի փոքրիկ դուստրը տանն է գտնվել: Կնոջ հետ վերջացնելով, Էնդրյուն վերցրել է աղջկան ու գնացել թմրանյութեր գնելու:
Թմրանյութեր վաճառողն, ում անունը չի նշվում, հաստատել է, որ Էնդրյու Մաքքորմակը պարբերաբար իր մոտից կոկաին էր գնում և շաբաթական դրա համար ծախսում հարյուրավոր դոլարներ: Հետաքրքրական է, որ թմրամոլը փորձել է թաքցնել սպանության հետքերը. նա մանրակրկիտ մաքրություն է արել սենյակում, անգամ սպիտակեցնող նյութ է օգտագործել, սակայն չի կարողացել լրիվ վերացնել արյան հետքերը:
Որպես սպանության հավանական պատճառ քննիչները նշում են Վանեսսայի ամուսնալուծվելու ցանկությունը: Ինքը՝ Էնդրյու Մաքքորմակը հերքում է բոլոր մեղադրանքները: Նա պնդում է, որ կնոջը մահացած է գտել և անմիջապես ոստիկանություն կանչել:

Աղբյուրը` Փաստինֆո