Թուրքիայի և Իրաքի զինուժը «հակառակորդի դիրքերը գրավելու» վարժանքներ են արել
Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը «պայմանական հակառակորդի դիրքերը գրավելու» համատեղ վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ զորավարժության սցենարի՝ Թուրքիայի և Իրաքի զինծառայողները զրահամեքենաներ են տեղափոխել վարժանքների վայր, շրջափակել են պայմանական հակառակորդի դիրքերը 3 կողմից, այնուհետև գրոհով վերցրել դիրքերը:
Վարժանքներն անցկացվում են Թուրքիայի հարավարևելյան Շրանք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում:
Թուրքիայի զինուժի Իրաքի հետ սահմանին վարժանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 18-ին: Սեպտեմբերի 26-ից վարժանքներին ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ից Իրանում՝ Իրաքի հետ սահմանային Փարվիզխանի անցակետի շրջանում անցկացվող Իրանի զինված ուժերի զորավարժությանը ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ ստորաբաժանումներ:
Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը։ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը քննարկելու համար հոկտեմբերի 2-ին Իրան է մեկնել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, հանդիպել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիա էր մեկնել Իրաքի ԶՈւ ԳՇ պետը, իսկ օգոստոսին Թուրքիա էր այցելել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։
Թուրքիայի և Իրաքի զինուժը «հակառակորդի դիրքերը գրավելու» վարժանքներ են արել
Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը «պայմանական հակառակորդի դիրքերը գրավելու» համատեղ վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ զորավարժության սցենարի՝ Թուրքիայի և Իրաքի զինծառայողները զրահամեքենաներ են տեղափոխել վարժանքների վայր, շրջափակել են պայմանական հակառակորդի դիրքերը 3 կողմից, այնուհետև գրոհով վերցրել դիրքերը:
Վարժանքներն անցկացվում են Թուրքիայի հարավարևելյան Շրանք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում:
Թուրքիայի զինուժի Իրաքի հետ սահմանին վարժանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 18-ին: Սեպտեմբերի 26-ից վարժանքներին ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ից Իրանում՝ Իրաքի հետ սահմանային Փարվիզխանի անցակետի շրջանում անցկացվող Իրանի զինված ուժերի զորավարժությանը ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ ստորաբաժանումներ:
Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը։ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը քննարկելու համար հոկտեմբերի 2-ին Իրան է մեկնել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, հանդիպել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիա էր մեկնել Իրաքի ԶՈւ ԳՇ պետը, իսկ օգոստոսին Թուրքիա էր այցելել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։
Աղբյուրը՝ razm.info