Աշխարհ

03.10.2017 16:04


2017 թ. ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը կհամալրվեն շուրջ 2500 միավոր նոր տեխնիկայով

2017 թ. ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը կհամալրվեն շուրջ 2500 միավոր նոր տեխնիկայով

Ընթացիկ տարում ՌԴ ԶՈւ ցամաքային ուժերը համալրվելու են ավելի քան 2,5 հազար միավոր տարբեր տեխնիկայով և սպառազինությամբ: Ռուսաստանը հետագա տարիներին ևս շարունակելու է զինուժի համալրումը նոր զինտեխնիկայով: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

«Ընթացքիկ տարում ցամաքային զորքերի միավորումների և զորամասերի սպառազինությունը կհամալրվի ավելի քան 2,5 հազար միավոր ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ, ինչը հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել նրանց մարտական ունակությունները»,-նշվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

Ռազմական նոր տեխնիկայով զորամասերի համալրումը ՌԴ ՊՆ գնլխավոր ուղղություններից մեկն է: Օրինակ՝ Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ բազան շուրջ 80%-ով հագեցած է ժամանակակից զինտեխնիկայով:

Ըստ ՌԴ ՊՆ պլանի՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է ցամաքային զորքերի զրահատանկային տեխնիկայի և սպառազինության պարկը թարմացնել 70%-ով:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը