Աշխարհ

03.10.2017 09:37


Սիրիայում ստացած վիրավորումից ՌԴ ԶՈւ գնդապետ է մահացել

Սիրիայում ստացած վիրավորումից ՌԴ ԶՈւ գնդապետ է մահացել

Սիրիայում ստացած վիրավորումից Մոսկվայի Բրուդենկոյի անվան ռազմական հոսպիտալում մահացել է ՌԴ ԶՈւ գնդապետ Վալերի Ֆեդյանինը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից. փոխանցում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 22-ին Սիրիայի Համա շրջանի բնակավայրերից մեկում հումանիտար օգնություն հասցնելիս ահաբեկիչները պայթեցրել էին շարասյան մեքենաներից մեկը, ինչի պատճառով էլ ռուս սպան վիրավորվել էր:

Դեպքից հետո Ֆեդյանինին տեղափոխել են Մոսկվայում ՌԴ ՊՆ Ռուդենկոյի անվան զինվորական հոսպիտել, որտեղ էլ նա մահացել է:

Նշվում է, որ Վալերի Ֆեդյանինը ՌԴ ԶՈւ Հյուսիսային նավատորմի ծովային հետևակի 61-րդ առանձին բրիգադի հրամանատարն էր: Նրա մահվան մասին լուրերը ավելի վաղ տարածվել էին սոցցանցերում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Սիրիայի Դեր Զոր քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կրակից զոհվել էր ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը։

БК գործակալության տվյալներով՝ Սիրիայում մարտական գործողություններին Ռուսաստանի մասնակցության մեկնարկից մինչև հիմա այնտեղ զոհվել է ՌԴ ԶՈւ 39 զինծառայող (անվանական ցուցակը պարբերաբար թարմացվում է)։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը