Լրահոս

27.12.2010 15:24


Orange-ը Ձմեռային փառատոն 2010-ի Երաժշտական օրերի հովանավորն է

Orange-ը Ձմեռային փառատոն 2010-ի Երաժշտական օրերի հովանավորն է

Orange-ի աջակցությամբ մինչև դեկտեմբերի 29-ը ամեն երեկո' սկսած ժամը 18:30-ից Սիրահարների այգին կհյուրընկալի հայաստանյան սիրված երաժշտական խմբերին և կատարողներին, որոնք հանդես կգան բազմաժանր համերգային ծրագրով' բլյուզ, ռեգգի, ռոք և այլն: Ձմեռային Փառատոն-ի «Երաժշտական օրեր» խորագիրը կրող հնգօրյա համերգաշարի շրջանակներում դեկտեմբերի 26-ին բոլոր այցելուները վայելեցին Շուշան Պետրոսյանի,  Art Voices-ի և Suren Arustamyan Blues Band-ի կատարումները: Ծրագիրը կշարունակվի դեկտեմբերի 27-ին Exodus, Ռեինկառնացիա, դեկտեմբերի 28-ին' The Beautified Project, Dogma, Alien Time խմբերի կատարումներով, իսկ վերջին երեկոն պարային ռիթմերով կջերմացնի DJ Vakcina-ն:

«Երաժշտությունը հզոր ուժ է, որը կարող է իսկապես միավորել մեզ բոլորիս: Անցնող տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ մեծ երաժշտական միջոցառումների գործընկերը, իսկ երբեմն էլ' նախաձեռնողն է եղել' Եվրատեսիլ, Euro Voice, Երաժշտության Տոն և այլն: Այս ձմեռային օրերին, երբ հաճախ չեն իրադարձությունները Երևանի այգիներում, հրապարակներում ու փողոցներում, Երաժշտական օրերի շնորհիվ մենք հուսով ենք կրկին միավորել մարդկանց գեղեցիկ ու ջերմ պահերի շուրջ և միասին ճանապարհել անցնող տարին ու կուտակել դրական էներգիա Նոր Տարվա համար»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ձմեռային Փառատոնի կազմակերպիչներն են «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը և «Պողոսյան Պարտեզները»: Փառատոնը կազմակերպվում է արդեն  4-րդ անգամ և ներառում է բազմաթիվ միջոցառումներ' Ամանորյա տոնավաճառ, տոնածառերի ցուցահանդես, հեքիաթասացություն, խաղեր, ձեռքի աշխատանքներ և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը