Աշխարհ

02.10.2017 20:36


Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից»

Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից»

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրամիությունից (ԵՄ): Ըստ թուրքական «Aydinlik» լրատվակայքի՝ Յունկերը այդ մասին ասել է գերմանական «Bild» պարբերականի հետ զրույցում:

Նա, խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին, շեշտել է, որ չպետք է թույլ տալ Անկարային եվրաանդամակցության հարցում ունեցած անհաջողությունները բարդել ԵՄ-ի վրա:

«Թուրքիայում մի մեծ շերտ կա, որ Եվրոպայի կողմնակից է, հենց այդ շերտին էլ պետք է ուժեղացնենք և չհիասթափեցնենք»,-ասել է Յունկերը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր. «Պարզ հայտարարում եմ, որ այս գործընթացը դադարեցնեղը, սրբիչ նետողը մենք չենք լինելու: Իրականում մենք Եվրամիությանն անդամակցելու կարիք արդեն չունենք: Եթե ԵՄ-ն ուզում է թռիչք կատարել, ապա դրա միակ ճանապարհը Թուրքիային անդամ դարձնելով տնտեսապես և մշակութապես ընդարձակվելն է: Եթե ԵՄ-ն դա անի, ապա մենք ուրախ կլինենք Եվրոպայի ապագայի մեջ ներդրում ունենալու համար: Եթե ԵՄ-ն այդպես չանի, մեզ համար կարևոր չէ: Մենք կշարունակենք առաջ շարժվել մեր ճանապարհով»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը