Լրահոս

27.12.2010 13:29


ՀՀԿ պատգամավորը հպարտանում է ՄԻՊ–ի նշանակմամբ

ՀՀԿ պատգամավորը հպարտանում է ՄԻՊ–ի նշանակմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հետ կապված՝ ՄԻՊ-ը աշխատանքային խումբ էր ձևավորել։ «2011թ. արդյոք նոր փոփոխություններով նախագի՞ծ է ԱԺ գալու» հարցին ի պատասխան՝ ԱԺ մշտական հանձնաժողովների ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է, որ հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանն ընդգրկված է այդ աշխատանքային խմբի կազմում, և բոլոր առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է հանձնաժողովի նախագահին.

-Կարծում եմ՝ 2011թ. մենք կունենանք համապատասխան առաջարկությունների փաթեթ և համապատասխան օրենսդրական նախաձեռնություն՝ հանձնաժողովում։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ առաջիկայում նոր աշխատանքի անցնելը  (մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը Միջին Ասիայում) ընթացող աշխատանքները չեն ընդհատի։

-Մեր գործընկերոջ նշանակմամբ մենք բոլորս հպարտանալու առիթ ունենք, որովհետև նրա աշխատանքը տեսել և կարևորել են նաև ՀՀ սահմաններից դուրս,-ասել է Արտակ Դավթյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը