Աշխարհ

02.10.2017 14:03


Բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական մրցաշարի չեմպիոն

Բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը դարձել է դանիական մրցաշարի չեմպիոն

Հայաստանի առաջատար բատմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը հաղթել է դանիական «Li-Ning Valby Open 2017» մրցաշարում: Պողոսյանը եզրափակչում 21-15, 21-16 հաշվով առավելության է հասել Միա Ֆալկենբերգի նկատմամբ:

Լիլիթն այս մրցաշրջանում ներկայացնում է Դանիայի Թոստղուպ քաղաքի «Taastrup Elite Badminton» ակումբը: Դանիական ակումբի կազմում հայ բատմինթոնիստը մասնակցում է տարբեր միջազգային մրցաշարերի:

Լիլիթի հաջորդ մրցումը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին Սոֆիայում:

Ինչպես արդեն ՀԱՕԿ-ը տեղեկացրել էր, Լիլիթ Պողոսյանը եռամյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Դանիայում: Նա մասնակցում է Եվրոպական կոնֆեդերացիայի կազմակերպած միջազգային ծրագրին:

Այս խորագրի վերջին նյութերը